{ԻԹ}
Եւ որ հայրերը մեր գրածի համեմատ կատարումն* ունեցան, այդ ոչ թե հին զրույցներից տեղեկացանք եւ մատենագրերով կարգեցինք, այլ մենք հենց ականատես եղանք նրանց կերպարանքներին, եւ ընթերական՝ {նրանց} հոգեւոր գործերին եւ լսող՝ նրանց շնորհապատում ուսման, եւ նրանց արբանյակն** ըստ ավետարանական հրամանների: Ոչ թե սուտապատում ճարտարախոս լինելով մեր խոսքերով՝ իմ հոր մասին կարգեցինք {այս}, այլ շատը թողնելով եւ նշանավոր գիտակներից քաղելով՝ այս համառոտը գրեցինք, որ ոչ միայն մեզ, այլեւ այս մատյանը կարդացողներին հայտնի է: Որովհետեւ՝ իսկապես չէինք դիմանա նրանց յուրաքանչյուրի բոլոր արածները գրքի մեջ նշանակելուն, ուստի պատսպարվեցինք այս ավելի հեշտ ու դյուրինով - առաքելականով: Սրբերի բազմախուռն վաստակները թողեցինք, որպեսզի մանրամասնորեն պատմենք կարեւորագույն հանգամանքները: {Եւ այս} պատմեցինք ոչ ի պատիվ աստծու սրբերին, որոնք ամենապայծառ հավատով ու վարքով ճանաչված հարգվեցին, այլ ի քաջալերիչ աւրինակ իրենց հոգեւոր զավակներին եւ այն ամենքին, որ նրանց միջոցով աշակերտելու են սերնդեսերունդ:
*Կյանքի վախճան, կատարելություն
**Գործակից փոքրավոր, սպասավոր

ՆՈՒՅՆԸ՝ ԳՐԱԲԱՐ
{ԻԹ}
Եւ զի ըստ աւրինակի գրելոցս առ ի մենջ հարքն ի կատարումն դարձան՝ ոչ եթե ի հին համբաւուց տեղեկացեալ եւ մատենագրեալ զայս կարգեցաք, այլ որոց մեր իսկ ականատես եղեալ կերպարանացն, եւ առընթերակաց հոգեւորական գործոցն, եւ լսող շնորհապատում վարդապետութեանն, եւ նոցին արբանեակ ըստ աւետարանական հրամանացն: Ոչ սուտապատում ճարտարախաւս եղեալ առ ի մերոց բանից զհաւրէն իմոյ կարդեցաք, այլ զյաճախագոյնն թողեալ, եւ ի նշանաւոր գիտակացն քաղելով զհամառաւտս կարգեցաք, որ ոչ միայն մեզ, այլ եւ որ զմատեանս ընթեռնուն՝ յայտնի է:
Քանզի չէաք իսկ հանդուրժաւղք՝ զամենայն արարեալսն կտակաւ նշանակել զիւրաքանչիւրսն. այլ ի դիւրագոյնս եւ ի հեշտագոյնս, յառաքելական անդր զանձինս պատսպարեցաք. որոց անցեալ զբազմախուռն արգասեաւք սրբոցն՝ առ ի մանրակրկիտ առնելոյ զկարեւորագոյնս պատմելոյ զհանգամանս: Ասացաք ոչ ի պատիւ ինչ սրբոցն Աստուծոյ, որք ամենապարծ եւ կենդանատուր խաչիւն ծանուցեալք յարգեցան, այլ յաւրինակ քաջալերիչ՝ հոգեւոր ծննդոց իւրեանց, եւ որք նոքաւք աշակերտելոց իցեն յազգս ազգաց:
ԿՈՐՅՈՒՆ, ՎԱՐՔ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ
''ՀԱՅԱՍՏԱՆ'' հրատարակչություն, 1994թ.

Aucun commentaire:
Enregistrer un commentaire