lundi 7 décembre 2015

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ. ՍԱՀՄԱՆՔ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԵԱՆ

...Իսկ մյուս պատճառը թիվն է, եւ ահա թե ինչու. որոշ թվեր կատարյալ են եւ որոշ թվեր անկատար են, որոշ թվեր էլ գերակատար են:

Կատարյալ է այն թիվը, որի մասերի գումարը հավասար է ամբողջի , ինչպես, աւրինակ, վեցը. որովհետեւ վեցի մասերը իրար գումարած հավասար են վեցի, որովհետեւ վեցի կեսը երեք է, մեկ երրորդը երկուս է եւ մեկ վեցերորդը մեկ է, որոնց գումարը հավասար է վեցի: Վեցը մեկ քառորդ չունի, որովհետեւ դրա համար անհրաժեշտ կլիներ միավորը բաժանել, որովհետեւ վեցի մեկ քառորդը մեկ եւ կես է: Իսկ թվաբանները միավորը չեն տրոհում եւ բաժանումը հասցնում են մինչեւ մեկը:

Իսկ գերակատար են այն թվերը, որոնց մասերի գումարը ամբողջից ավել է, ինչպես, աւրինակ, տասներկուսը, որովհետեւ (տասներկուսի) մասերի գումարը հավասար է տասնվեցի. որովհետեւ (տասներկուսի) կեսը վեց է, մեկ երրորդը չորս է, մեկ քառորդը երեք է, որ անում է տասներեք, եւ մեկ վեցերորդը երկուս է, մեկ տասներկուերորդը՝ մեկ, որոնց գումարը տասնվեց է: Իսկ անկատար են այն թվերը, որոնց մասերի գումարը ամբողջից պակաս է, ինչպես աւրինակ, ութը, որովհետեւ ութի մասերի գումարը հավասար է յոթի, որովհետեւ (ութի) կեսը չորս է, մեկ քառորդը երկուս է, եւ մեկ ութերորդը՝ մեկ, որոնց գումարը հավասար է յոթի:

Եւ քանի որ այդ այդպես է, եւ վեցը առաջին կատարյալ թիվն է, որովհետեւ նրանից առաջ գտնվող թվերից ոչ մեկը կատարյալ չէ, այդ իսկ պատճառով փիլիսոփայության սահմանումները վեցն են, որովհետեւ բոլոր արվեստների մայրը եւ պատճառը, որպես ամենակատարյալը, պետք է զարդարվի եւ ամենակատարյալ թվով:

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՐԿԵՐ
 ''Հայաստան'' հրատարակչություն, 1999

Աշխարհաբար թարգմ., առաջաբանը եւ ծանոթագր. Սեն Արեւշատյանի




David Armenios, David l'Invincible, Давид Анахт (Непобедимый)

Եռամեծ եւ Անհաղթ փիլիսոփա Դավիթ Հայ, V-VIդդ.

Aucun commentaire:

Enregistrer un commentaire