Սահմանումը հակիրճ խոսք է, որը բացահայտում է ենթակա իրերի բնությունը:
Անունը եւս սահմանում է ենթակա իրի բնությունը:
Անվանումը հանդես է գալիս որպես հակիրճ սահմանում, իսկ սահմանումը որպես ընդարձակ անվանում:
Արդ, որպեսզի անունը տարանջատվի (սահմանումից), կիրառում են խոսքը:
Եւ իրոք, անունը կատարում է նույն բանը, ինչ որ անում է նաեւ խոսքը, որովհետեւ ե'ւ անունը, ե'ւ խոսքը բացահայտում են ենթակա իրի բնությունը:
Սակայն այդ դեպքում ինչի՟ համար են ստեղծել սահմանում: Պատասխանենք. որպեսզի մենք իմանանք բաղկացուցիչ տարբերությունները, այսինքն՝ որպեսզի մեզ համար (լրիվ պատկերացում) կազմենք ենթակա իրերի մասին: Որովհետեւ եթե մենք միայն ասենք մարդ, դեռ չենք իմանա նրա բաղկացուցիչ տարբերութունները, իսկ եթե ասենք մարդը կենդանի է բանական, մահկանացու, մտածելու եւ գիտության ընդունակ, մենք կիմանանք նրա բաղկացուցիչ տարբերությունները:
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ''ՍԱՀՄԱՆՔ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ''
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՐԿԵՐ
''Հայաստան'' հրատարակչություն, 1999
Աշխարհաբար թարգմ., եւ ծանոթագր. Սեն Արեւշատյանի
Aucun commentaire:
Enregistrer un commentaire