Բոլորգիր, բոլորակ գիր, հայկական գրատեսակ: Ստեղծել
է Մեսրոպ Մաշտոցը մյուս գրատեսակների հետ միաժամանակ:
Ի տարբերություն երկաթագրի եւ գրչագրի, բոլորգիրը
նստում է տողագծի վրա իր բոլորակով, որը դրվում է երկար բաղադրիչի վերին, միջին,
կամ ստորին մասում, կարճ եւ նուրբ գծերի աւգնությամբ, իսկ երկարի մնացած մասը ձգվում է տողից վեր կամ վար:
Ո'գտագործվել է որպես առաւրյա գիր: X դարից բոլորգիրը
դարձել է գրչության, XIIIդ. 2-րդ կեսից՝ հիմնական գրերից մեկը: Կատարելության է հասել
Կիլիկիայի մշակութային կենտրոններում, ապա տարածվել բուն Հայաստանում, հայկ. գաղթավայրերում
եւ XVI դարից
դարձել տպագրության գիր:
Գծագրական տեսակետից բոլորգիրը միջնադարում բաժանվել
է 4 ենթախմբի.
1. ''մարմնածիրք'' - ա,ո,
ս, տ եւ այլն,
2.''գլխածիրք'' - բ,
գ, դ, զ եւ այլն,
3. ''վերջածիրք'' - ե,
ժ, ծ, մ եւ այլն,
4. ''միջածիրք'' - թ,
ի, խ, կ, վ եւ այլն:
Բոլորգիրով մեզ հասած ամենահին ձեռագիրը գրված է
981-ին:
Բոլորգրից առաջացել են շղագիրը եւ նոտրգիրը:
Ա.Մաթեւոսյան,
Հայկական Սովետական Հանրագիտարան
Aucun commentaire:
Enregistrer un commentaire