samedi 26 décembre 2015

ԵՐԲ ՎԵՐՋԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍԿԻԶԲ. ՎԱՐՔ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ

{ԻԷ}

Եւ մինչդեռ իր մոտ եղող մերձավորների հոգեւոր եռանդը շարժում էր եւ շատ խրատական ու զգուշացուցիչ թղթեր էր ուղարկում բոլոր գավառները, հենց միեւնույն տարում, երանելի Սահակի մահից վեց ամիս անցնելուց հետո, Հայոց բանակը սուրբ Վարդապետի հետ միասին գտնվում էր Այրարատյան Նոր Քաղաքում, եւ միեւնույն հոգեկրոն վարքով հասավ սրբի քրիստոսակոչ վախճանը մի քանի աւրվա հիվանդությունից հետո, մեհեկան ամսի տասներեքին: Եւ երբ պիտի ձեռնասուն աշակերտների միջից զատվեր եւ Քրիստոսի գնդին խառնվեր, ցավերից թեթեւանալով եւ սթափվելով՝ վեր կացավ նստեց ժողովի մեջ եւ ձեռքերը հանապազատարած երկինք բարձրացրած՝ բոլոր մնացողներին հանձնարարեց աստծու շնորհքին, նրանց համար աւգնություն խնդրեց:
Եւ {այնտեղ} ժողովված գլխավոր աշակերտների անուններն այս են. առաջինինը՝ Հովսեփ, որ եւ սկզբում գրեցինք. երկրորդինը՝ Թադիկ, զգաստ {ու} Վարդապետի հրամանների նկատմամբ շատ զգույշ մարդիկ:: Զինվորական կողմից առաջինի անունը՝ Վահան, Ամատունի ցեղից, որ Մեծ Հայաստանի հազարապետն էր, եւ երկրորդինը՝ Հմայակ, Մամիկոնյան տոհմից,- պատվական, երկյուղած {ու} Վարդապետի հրամանները կատարող մարդիկ:
Եւ մինչդեռ սրբի ձեռները կարկառված էին դեպի երկինք, խաչանման, լուսավոր շողավոր ձեւով սքանչելի տեսիլ երեւաց այն ապարանքի վրա, ուր վախճանվում էր երանելին. եւ ամեն մարդ ինքը տեսավ այդ, եւ ոչ թե ընկերը պատմեց: Եւ նա սրբերին սեր ու միաբանություն ավանդեց, մերձավորներին ու հեռավորներին աւրհնությամբ պսակեց եւ հաճոյական աղոթքը Քրիստոսին հասցնելով՝ հանգավ:
Վահանն ու Հմայակը, աշխարհական բազմության հետ, վերցրին նրան վախճանվածի պատրաստությամբ, սաղմոսներով եւ աւրհնությամբ ու հոգեւոր ցնծություններով, վառած կանթեղներով ու բորբոքված ջահերով եւ բուրող խնկերով, եւ ամբողջ լուսաճաճանչ աշտանակով, եւ այն լուսավոր առաջխաղաց խաչանշանով բարձրացան Աւշական եւ այնտեղ մարտիրոսարանի մեջ դրին, աւրինավոր հիշատակը կատարեցին, ապա նշանն աներեւույթ եղավ, եւ նրանք ետ դարձան յուրաքանչյուրն իր տեղը:
Իսկ երեք տարի անցնելուց հետո Վահան Ամատունուն հաջողվեց քրիստոսասեր ջանքով սքանչելի տաճար կանգնել տաշած, քանդակած քարերով, եւ տաճարի ներսում շինեց Սրբի գերեզմանը: Նա Քրիստոսի կենդանարար մարմնի եւ արյան սեղանի համար վայելուչ, գույնզգույն, ոսկով եւ արծաթով ու թանկագին քարերով պայծառափայլ անոթներ պատրաստեց ի հիշատակ, եւ մի տեղ հավաքված բոլոր սրբերի հետ Քրիստոսի խաչակրոն վկայի, երանելի Մաշթոցի մարմինը փոխադրեց տաճարի գերեզմանը: Եւ նրա Թադիկ անունով աշակերտին, մի զգաստ ու բարեպաշտ մարդու, եղբայրների հետ, երանության հասած Սրբի համար սպասավոր կարգեցին ի փառս աստծու:

ՆՈՒՅՆԸ՝ ԳՐԱԲԱՐ

{ԻԷ}

Եւ մինչդեռ այնպէս մերձաւորացն առ իւրեւ զհոգեւոր եռանդն ածէր, եւ բազում թուղթս խրատգիրս եւ զգուշացուցիչս ընդ ամենայն գաւառս առաքէր, անդէն ի նմին ամի, յետ ամսոց վեցից անցելոց վախճանի երանելւոյն Սահակայ, լինէր հանդերձ սրբով վարդապետաւն բանակն Հայոց յԱրարատեան ի Նոր Քաղաք, եւ նովին հոգեկրաւն վարուք հասանէր սրբոյն քրիստոսակոչ կատարումն, յետ սակաւ ինչ աւուրց հիւանդութեանն, յերեքտասաներորդում ամսեանն Մեհեկանի: Եւ յորժամ որոշեալ ի միջոյ ձեռնասուն աշակերտացն եւ խառնեալ ի գունդն Քրիստոսի հասանէր թեթեւացեալ եւ սթափեալ ի ցաւոցն՝ կանգնեալ նստաւ ի ժողովոյն միջի, եւ համբարձեալ զձեռսն հանապազատարած յերկինս՝ զամէն մնացեալսն յանձն առնէր շնորհացն Աստուծոյ, վասն նոցա աւգնականութիւն հայցէր:
Եւ անուանք գլխաւորաց աշակերտացն ժողովելոցն են այս. առաջնում Յովսէփ, զոր եւ ի սկզբան գրեցաք. երկրորդինը Թադիկ. արք զգաստք, զգուշագոյնք հրամանաց վարդապետութեանն: Ի զինուորական կողմանէն առաջնումն Վահան անուն յազգէն Ամատունեաց, որ էր հազարապետ Հայոց Մեծաց. եւ երկրորդին Հմայեակ՝ ի Մամիկոնեան տոհմէն, արք պատուականք, երկիւղածք, հրամանակատարք վարդապետական հրամանաց:
Եւ մինչդեռ ձեռք սրբոյն ընդ երկինս կարկառեալ էին, տեսիլ սքանչելի խաչանման լուսաւոր շողաւոր ձեւ երեւէր ի վերայ ապարանիցն, յորում երանելին վախճանէր, զոր ամենայն ուրուք ինքնատես եղեալ, աւանդեալ, զմերձաւորս եւ զհեռաւորս աւրհնութեամբ պսակէր, եւ զհաճոյական աղաւթս հասուցեալ ի Քրիստոս՝ հանգեաւ:
Զոր առեալ Վահանայ եւ Հմայեկի կազմութեամբ վախճանելոյ, հանդերձ աշխարհական ամբոխիւ, սաղմոսիւք եւ աւրհնութեամբ եւ հոգեւոր ցնծութեամբք, կանթեղաւք վառելովք եւ ջահիւք բորբոքելովք եւ խնկաւք բուրելովք եւ ամենայն լուսաճաճանչ գնդիւն, եւ այնու խաչանշան լուսաւոր յառաջխաղաց նշանաւն, յԱւշականն ելանէին, եւ անդ ի մարտիրոսարանն մատուցեալ, զաւրինաւոր յիշատակն կատարեալ, ապա նշանն աներեւոյթ լինէր, եւ նոքա յիւրաքանչիւր դառնային տեղիսն:
Իսկ յետ երից ամաց անցելոց յաջողեցան Վահանայ Ամատունւոյ քրիստոսասէր փութով խորան սքանչելի կանգնել տաշածոյ վիմաւք քանդակելովք, եւ ի ներքսագոյն խորանին զսրբոյն հանգիստն յաւրինեալ: Որոյ սպասս վայելուչս, գունագոյնս, պայծառատեիլս, ոսկւով եւ արծաթով եւ ակամբք պատուականաւք՝ ի յիշատակարան սեղանոյն կենդանարար մարմնոյ եւ արեանն Քրիստոսի պատրաստեալ, եւ ամենայն սրբովք ի միասին գումարելովք զմարմին խաչակրաւն վկային Քրիստոսի, երանելոյն Մաշթոցի, ի հանգիստ խորանին փոխէր: Եւ զնորին աշակերտ Թադիկ անուն, զայր զգաստ եւ բարպաշտաւն, հանդերձ եղբարբք, երանութեանն հասելոյ սպասաւոր սրբոյն ի փառս Աստուծոյ կարգէին:

ԿՈՐՅՈՒՆ, ՎԱՐՔ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ

''ՀԱՅԱՍՏԱՆ'' հրատարակչություն, 1994թ.

vendredi 25 décembre 2015

ՎԱՐՔ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ. ԿՈՐՅՈՒՆ

{ԻԹ}

Եւ որ հայրերը մեր գրածի համեմատ կատարումն* ունեցան, այդ ոչ թե հին զրույցներից տեղեկացանք եւ մատենագրերով կարգեցինք, այլ մենք հենց ականատես եղանք նրանց կերպարանքներին, եւ ընթերական՝ {նրանց} հոգեւոր գործերին եւ լսող՝ նրանց շնորհապատում ուսման, եւ նրանց արբանյակն** ըստ ավետարանական հրամանների: Ոչ թե սուտապատում ճարտարախոս լինելով մեր խոսքերով՝ իմ հոր մասին կարգեցինք {այս}, այլ շատը թողնելով եւ նշանավոր գիտակներից քաղելով՝ այս համառոտը գրեցինք, որ ոչ միայն մեզ, այլեւ այս մատյանը կարդացողներին հայտնի է: Որովհետեւ՝ իսկապես չէինք դիմանա նրանց յուրաքանչյուրի բոլոր արածները գրքի մեջ նշանակելուն, ուստի պատսպարվեցինք այս ավելի հեշտ ու դյուրինով - առաքելականով: Սրբերի բազմախուռն վաստակները թողեցինք, որպեսզի մանրամասնորեն պատմենք կարեւորագույն հանգամանքները: {Եւ այս} պատմեցինք ոչ ի պատիվ աստծու սրբերին, որոնք ամենապայծառ հավատով ու վարքով ճանաչված հարգվեցին, այլ ի քաջալերիչ աւրինակ իրենց հոգեւոր զավակներին եւ այն ամենքին, որ նրանց միջոցով աշակերտելու են սերնդեսերունդ:

*Կյանքի վախճան, կատարելություն
**Գործակից փոքրավոր, սպասավոր


ՆՈՒՅՆԸ՝ ԳՐԱԲԱՐ

{ԻԹ}

Եւ զի ըստ աւրինակի գրելոցս առ ի մենջ հարքն ի կատարումն դարձան՝ ոչ եթե ի հին համբաւուց տեղեկացեալ եւ մատենագրեալ զայս կարգեցաք, այլ որոց մեր իսկ ականատես եղեալ կերպարանացն, եւ առընթերակաց հոգեւորական գործոցն, եւ լսող շնորհապատում վարդապետութեանն, եւ նոցին արբանեակ ըստ աւետարանական հրամանացն: Ոչ սուտապատում ճարտարախաւս եղեալ առ ի մերոց բանից զհաւրէն իմոյ կարդեցաք, այլ զյաճախագոյնն թողեալ, եւ ի նշանաւոր գիտակացն քաղելով զհամառաւտս կարգեցաք, որ ոչ միայն մեզ, այլ եւ որ զմատեանս ընթեռնուն՝ յայտնի է:

Քանզի չէաք իսկ հանդուրժաւղք՝ զամենայն արարեալսն կտակաւ նշանակել զիւրաքանչիւրսն. այլ ի դիւրագոյնս եւ ի հեշտագոյնս, յառաքելական անդր զանձինս պատսպարեցաք. որոց անցեալ զբազմախուռն արգասեաւք սրբոցն՝ առ ի մանրակրկիտ առնելոյ զկարեւորագոյնս պատմելոյ զհանգամանս: Ասացաք ոչ ի պատիւ ինչ սրբոցն Աստուծոյ, որք ամենապարծ եւ կենդանատուր խաչիւն ծանուցեալք յարգեցան, այլ յաւրինակ քաջալերիչ՝ հոգեւոր ծննդոց իւրեանց, եւ որք նոքաւք աշակերտելոց իցեն յազգս ազգաց:

ԿՈՐՅՈՒՆ, ՎԱՐՔ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ
''ՀԱՅԱՍՏԱՆ'' հրատարակչություն, 1994թ.

jeudi 24 décembre 2015

ՎԱՐՔ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ

{ԻԱ}

Ապա դրանից հետո դարձյալ՝ երանելի Մաշթոցն իր այսպիսի շատ ու բարձրագույն ուսումով սկսեց կարգել եւ հորինել հաճախագույն, դյուրապատում, շնորհագիր, բազմադիմի ճառեր մարգարեական գրքերի լուսավորությունից ու հյութից, ավետարանական ճշմարիտ հավատքի ամեն ճաշակներով լիքը: Դրանց մեջ՝ ավելի հանդերձյալ կյանքի հարութենական հույսի վերաբերյալ՝ շատ նմանություններ եւ աւրինակներ կարգավորեց կազմեց աշխարհիս անցավոր բաներից, որպեսզի տխմարներին ու մարմնական բաներով զբաղվածներին հեշտ ընդունելի եւ դյուրահաս լինին՝ {նրանց} սթափեցնելու ու զարթեցնելու խոստացված պարգեւների նկատմամբ հիմնովին քաջալերելու համար:

{ԻԲ}

Եւ այսպես՝ Հայաստանի, Վրաստանի եւ Աղվանքի բոլոր կողմերում իր ամբողջ կյանքի ընթացքում ամառ ու ձմեռ, գիշեր ու ցերեկ, անվեհեր եւ առանց բնավ հապաղելու, իր իսկ ավետարանական եւ ողջապատում վարքով ամենափրկիչ Հիսուսի անունը կրեց իր անձի վրա թագավորների, իշխանների ու բոլոր հեթանոսների առաջ եւ առանց ընդդիմության հակառակորդների կողմից: Եւ ամեն մարդու զարդարեց Քրիստոսի զգեստով եւ հոգեպես, եւ շատ բանտարկյալներ ու կալանավորներ եւ նեղյալներ ազատեց՝ Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից: Եւ շատ անիրավ մուրհակներ պատռեց, եւ շատ սգավորների ու նեղսրտածների իր մխիթարական վարդապետությամբ ակնկալություն ու հույս տվեց մեծ աստծու, մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնության ժամանակի համար, եւ ամենքին ընդհանրապես՝ փոխեց, աստվածպաշտության կարգ ու կանոնի մեջ դրեց:

{ԻԳ}

Եւ դարձյալ շեն ու անշեն տեղերում բնակեցնելով հաստատեց վանականների շատ ու անհամար խմբեր, դաշտական ու լեռնական, անձավամուտ ու արգելական: Ժամանակ առ ժամանակ իր անձով հենց՝ աւրինակ էր ցույց տալիս նրանց. ամեն մենաստաններից հետն առնում էր աշակերտներից մի քանիսին, եւ գնում, լեռնակյաց, սորամուտ, ծակախիթ էր դառնում, իրենց աւրական սնունդը խոտեղեն ուտելով էին վերջացնում: Եւ այսպես վշտակյաց տկարության էին անձնատուր լինում, մանավանդ որ աչքի առաջ ունեին առաքելական խոսքերի մխիթարությունը, թե՝ ''Երբ տկար եմ Քրիստոսի համար, այն ժամանակ զորացած եմ լինում'', եւ թե՝ ''Ավելի լավ է պարծենամ տկարությամբս, որպեսզի ինձնում բնակվի Քրիստոսի զորությունը'':

Այնտեղ այնուհետեւ չէին հարբում գինով, այլ լցվում էին հոգով եւ սրտերը հոգեւոր երգերով պատրաստում ի փառս եւ ի գովություն աստծու: Այնտեղ վարժվում էին հոգեպատում գրքերի քաղցրուսույց ընթերցանությամբ: Այնտեղ՝ վարդապետի քաջալերությունն ու հորդորը, որ ընտրյալներն առաջ դիմելով հասնեն Քրիստոսի դրած պսակահաս կետին: Այնտեղ հոգով եռում էին աստվածպաշտական ծառայությամբ: Այնտեղ՝ աղերսալի աղոթքներ եւ ամենքի կյանքի համար հաշտեցուցիչ խնդրվածքներ մարդասեր աստծուց:

Եւ նա այս միեւնույն հոգեկրոն արվեստով շատ աւրեր անց էր կացնում անապատ տեղերում, մինչեւ որ երեցներց իմաց էր տրվում {նրան}, որ այն կողմերի եկեղեցիներին մի որեւէ աւգտակար բանի համար աւգնության հասներ Քրիստոսի շնորհքով: Եւ նա առանց բնավ դանդաղելու՝ իր գործակիցների հետ իջնում էր պատահած դեպքին աւգնելու, եւ աստծու զորությամբ վերջացնում էր, եւ անփակ բերանով ավելի հորդ ու առատ էր ծավալեցնում վարդապետության վտակները լսողների սրտերի մեջ:

Եւ այս անում էր նա իր ամբողջ կյանքում իր անձի եւ աշխարհի համար:

ՆՈՒՅՆԸ՝ ԳՐԱԲԱՐ

{ԻԱ}

Ապա յետ այնորիկ դարձեալ՝ այնպիսի առաւել եւ բարձրագոյն վարդապետութեամբն՝ սկսեալ երանելոյն Մաշթոցի ճառս յաճախագոյնս, դիւրապատումս, շնորհագիրս, բազմադիմիս ի լուսաւորութենէ եւ ի հիւթոյ գրոց մարգարէականաց կարգել եւ յաւրինել, լի ամենայն ճաշակաւք աւետարանական հաւատոցն ճշմարտութեան: Յորս բազում նմանութիւնս եւաւրինակս ի յանցաւորացս աստի, առաւելագոյն վասն յարութենական յուսույն առ ի հանդերձեալսն, յերիւրեալ կազմեալ, զի հեշտընկալք եւ դիւրահասոյցք տխմարագունիցն եւ մարմնական իրաւք զբաղելոցն լինիցին, առ ի սթափել եւ զարթուցանել եւ հաստատահիմն առ ի խոստացեալ աւետիսն քաջալերել:

{ԻԲ}

Եւ այնպէս յամենայն կողմանս Հայոց, Վրաց եւ Աղուանից զամենայն ժամանակս կենաց իւրոց, զամառն եւ զձմեռն, զտիւ եւ զգիշեր՝ անվեհեր եւ առանց յապաղելոյ իւրով իսկ աւետարանական եւ ողջապատում գնացիւքն՝ առաջի թագաւորաց եւ իշխանաց եւ ամենայն հեթանոսաց եւ անընդդիմակաց ի հակառակորդաց՝ զամենափրկչին Յիսուսի անուն կրեաց յանձին: Եւ զամենայն ոգի քրիստոսազգեստ եւ հոգեղէն վառեաց, եւ բազում բանդականաց եւ կալանաւորաց եւ տագնապելոց ի բռնաւորաց թողութիւն արարեալ՝ կորզելով զնոսա ահաւոր զաւրութեամբն Քրիստոսի: Եւ բազում մուրհակս անիրաւութեան պատառեաց, եւ բազում սգաւորաց եւ կարճամտելոց՝ մխիթարական վարդապետութեամբն զակնկալութիւն յուսույն ըստ յայտնութեան փառաց մեծին Աստուծոյ փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի նաւթճեաց. եւ զամենայն միանգամայն յաստուածպաշտութեան պայման անդր փոխեաց:

{ԻԳ}

Եւ դարձեալ բազում եւ անհամար գունդս վանականաց ի շէնս եւ յանշէնս, դաշտականս եւ լեռնականս, անձաւամուտս եւ արգելականս բնակեցուցեալ հաստատէր: Զորս ընդ ժամանակս ժամանակս իւրով իսկ անձամբ աւրինակ ցուցանէր. առեալ զոմանս յաշակերտաց յիւրաքանչիւր մենաստանացն եւ երթեալ լեռնակեաց, սորամուտ ծակախիթ եղեալ՝ զառաւրէական զկերակուրն խոտաբուտ ճաշակաւքն վճարէին: Եւ այնպէս վշտակեաց տկարութեան զանձինս տային, մանաւանդ որոց հայեցեալ ի մխիթարութիւն առաքելական բանիցն, թե՝ ''Լաւ եւս լիցի պարծել տկարութեամբս, զի բնակեսցէ յիս զաւրութիւնն Քրիստոսի'':

Անդ էր այնուհետեւ չարբենալ գինւով, այլ առաւելուլ հոգւով, եւ պատրաստել զսիրտս երգովք հոգեւորաւք, ի փառս եւ ի գովութիւն Աստուծոյ: Անդ կրթութիւն քաղցրուսոյց ընթերծուածոց՝ հոգեպատում գրոց: Անդ քաջալերութիւն յորդորական վարդապետութեան, առ ի յառաջադէմ ընտրութեանն պսկահաս քրիստոսագիր կիտին: Անդ եռալ հոգւով աստուածապաշտ ծառայութեամբ: Անդ աղաւթք աղերսալիք, եւ խնդրուածք հաշտեցուցիչք վասն ամենեցուն կենաց՝ առ մարդասէրն Աստուած:

Եւ նովին հոգեկրաւն արուեստիւն հանէր աւուրս բազումս յանապատ տեղիս, մինչեւ ազդ լինէր յերիցանց՝ իրաց ինչ աւգտակարաց եկեղեցեաց կողմանցն այնոցիկ՝ հասանել յաւգնականութիւն շնորհաւքն Քրիստոսի: Եւ նորա առանց իրիք զբաղելոյ՝ հանդերձ գործակցաւք իջեալ ի թիկունս դիպացն պատահելոց, եւ վճարեալ զաւրութեամբն Աստուծոյ, եւ յորդորագոյնս եւ պարարտագոյնս եւ անփակ բերանով՝ զվտակս վարդապետութեանն ի սիրտս լսողացն ծաւալեցուցանէր:

Եւ զայս առնէր զամենայն ժամանակս իւր վասն անձին եւ վասն աշխարհի:


ԿՈՐՅՈՒՆ, ՎԱՐՔ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ

''ՀԱՅԱՍՏԱՆ''հրատարակչություն, 1994թ.


lundi 21 décembre 2015

ԲՈԼՈՐԳԻՐ. բոլորակ գիր

Բոլորգիր, բոլորակ գիր, հայկական գրատեսակ: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը մյուս գրատեսակների հետ միաժամանակ:
Ի տարբերություն երկաթագրի եւ գրչագրի, բոլորգիրը նստում է տողագծի վրա իր բոլորակով, որը դրվում է երկար բաղադրիչի վերին, միջին, կամ ստորին մասում, կարճ եւ նուրբ գծերի աւգնությամբ, իսկ երկարի մնացած մասը ձգվում է տողից վեր կամ վար:
Ո'գտագործվել է որպես առաւրյա գիր: X դարից բոլորգիրը դարձել է գրչության, XIIIդ. 2-րդ կեսից՝ հիմնական գրերից մեկը: Կատարելության է հասել Կիլիկիայի մշակութային կենտրոններում, ապա տարածվել բուն Հայաստանում, հայկ. գաղթավայրերում եւ XVI դարից դարձել տպագրության գիր:
Գծագրական տեսակետից բոլորգիրը միջնադարում բաժանվել է 4 ենթախմբի.
1. ''մարմնածիրք'' - ա,ո, ս, տ եւ այլն,
2.''գլխածիրք'' - բ, գ, դ, զ եւ այլն,
3. ''վերջածիրք'' - ե, ժ, ծ, մ եւ այլն,
4. ''միջածիրք'' - թ, ի, խ, կ, վ եւ այլն:
Բոլորգիրով մեզ հասած ամենահին ձեռագիրը գրված է 981-ին:
Բոլորգրից առաջացել են շղագիրը եւ նոտրգիրը:


Ա.Մաթեւոսյան, Հայկական Սովետական Հանրագիտարան

dimanche 20 décembre 2015

ԽՈՍՔ, ԱՆՈՒՆ, ՍԱՀՄԱՆՈՒՄ


Սահմանումը հակիրճ խոսք է, որը բացահայտում է ենթակա իրերի բնությունը:

Անունը եւս սահմանում է ենթակա իրի բնությունը:

Անվանումը հանդես է գալիս որպես հակիրճ սահմանում, իսկ սահմանումը որպես ընդարձակ անվանում:

Արդ, որպեսզի անունը տարանջատվի (սահմանումից), կիրառում են խոսքը:

Եւ իրոք, անունը կատարում է նույն բանը, ինչ որ անում է նաեւ խոսքը, որովհետեւ ե'ւ անունը, ե'ւ խոսքը բացահայտում են ենթակա իրի բնությունը:

Սակայն այդ դեպքում ինչի՟ համար են ստեղծել սահմանում: Պատասխանենք. որպեսզի մենք իմանանք բաղկացուցիչ տարբերությունները, այսինքն՝ որպեսզի մեզ համար (լրիվ պատկերացում) կազմենք ենթակա իրերի մասին: Որովհետեւ եթե մենք միայն ասենք մարդ, դեռ չենք իմանա նրա բաղկացուցիչ տարբերութունները, իսկ եթե ասենք մարդը կենդանի է բանական, մահկանացու, մտածելու եւ գիտության ընդունակ, մենք կիմանանք նրա բաղկացուցիչ տարբերությունները:

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ''ՍԱՀՄԱՆՔ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ''

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՐԿԵՐ
''Հայաստան'' հրատարակչություն, 1999
Աշխարհաբար թարգմ., եւ ծանոթագր. Սեն Արեւշատյանի


jeudi 17 décembre 2015

20-21-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՏԱՐԵՑՈՒՅՑ՝ ԸՍՏ 12 ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐԻ


1901
Խոյ
1902
Ցուլ
1903
Երկվորյակներ
1904
Խեցգետին
1905
Առյուծ
1906
Կույս
1907
Կշեռք
1908
Ո'ցակիր, Կարիճ
1909
Աղեղնավոր
1910
Այծեղջյուր
1911
Ջրհոս
1912
Ձուկ
1913
Խոյ
1914
Ցուլ
1915
Երկվորյակներ
1916
Խեցգետին
1917
Առյուծ
1918
Կույս
1919
Կշեռք
1920
Ո'ցակիր, Կարիճ
1921
Աղեղնավոր
1922
Այծեղջյուր
1923
Ջրհոս
1924
Ձուկ
1925
Խոյ
1926
Ցուլ
1927
Երկվորյակներ
1928
Խեցգետին
1929
Առյուծ
1930
Կույս
1931
Կշեռք
1932
Ո'ցակիր, Կարիճ
1933
Աղեղնավոր
1934
Այծեղջյուր
1935
Ջրհոս
1936
Ձուկ
1937
Խոյ
1938
Ցուլ
1939
Երկվորյակներ
1940
Խեցգետին
1941
Առյուծ
1942
Կույս
1943
Կշեռք
1944
Ո'ցակիր, Կարիճ
1945
Աղեղնավոր
1946
Այծեղջյուր
1947
Ջրհոս
1948
Ձուկ
1949
Խոյ
1950
Ցուլ
1951
Երկվորյակներ
1952
Խեցգետին
1953
Առյուծ
1954
Կույս
1955
Կշեռք
1956
Ո'ցակիր, Կարիճ
1957
Աղեղնավոր
1958
Այծեղջյուր
1959
Ջրհոս
1960
Ձուկ
1961
Խոյ
1962
Ցուլ
1963
Երկվորյակներ
1964
Խեցգետին
1965
Առյուծ
1966
Կույս
1967
Կշեռք
1968
Ո'ցակիր, Կարիճ
1969
Աղեղնավոր
1970
Այծեղջյուր
1971
Ջրհոս
1972
Ձուկ
1973
Խոյ
1974
Ցուլ
1975
Երկվորյակներ
1976
Խեցգետին
1977
Առյուծ
1978
Կույս
1979
Կշեռք
1980
Ո'ցակիր, Կարիճ
1981
Աղեղնավոր
1982
Այծեղջյուր
1983
Ջրհոս
1984
Ձուկ
1985
Խոյ
1986
Ցուլ
1987
Երկվորյակներ
1988
Խեցգետին
1989
Առյուծ
1990
Կոյս
1991
Կշեռք
1992
Ո'ցակիր, Կարիճ
1993
Աղեղնավոր
1994
Այծեղջյուր
1995
Ջրհոս
1996
Ձուկ
1997
Խոյ
1998
Ցուլ
1999
Երկվորյակներ
2000
Խեցգետին
2001
Առյուծ
2002
Կույս
2003
Կշեռք
2004
Ո'ցակիր, Կարիճ
2005
Աղեղնավոր
2006
Այծեղջյուր
2007
Ջրհոս
2008
Ձուկ
2009
Խոյ
2010
Ցուլ
2011
Երկվորյակներ
2012
Խեցգետին
2013
Առյուծ
2014
Կույս
2015
Կշեռք
2016
Ո'ցակիր, Կարիճ
2017
Աղեղնավոր
2018
Այծեղջյուր
2019
Ջրհոս
2020
Ձուկ
2021
Խոյ
2022
Ցուլ
2023
Երկվորյակներ
2024
Խեցգետին
2025
Առյուծ
2026
Կույս
2027
Կշեռք
2028
Ո'ցակիր, Կարիճ
2029
Աղեղնավոր
2030
Այծեղջյուր
2031
Ջրհոս
2032
Ձուկ
2033
Խոյ
2034
Ցուլ
2035
Երկվորյակներ
2036
Խեցգետին
2037
Առյուծ
2038
Կույս
2039
Կշեռք
2040
Ո'ցակիր, Կարիճ
2041
Աղեղնավոր
2042
Այծեղջյուր
2043
Ջրհոս
2044
Ձուկ
2045
Խոյ
2046
Ցուլ
2047
Երկվորյակներ
2048
Խեցգետին
2049
Առյուծ
2050
Կույս
2051
Կշեռք
2052
Ո'ցակիր, Կարիճ
2053
Աղեղնավոր
2054
Այծեղջյուր
2055
Ջրհոս
2056
Ձուկ
2057
Խոյ
2058
Ցուլ
2059
Երկվորյակներ
2060
Խեցգետին
2061
Առյուծ
2062
Կույս
2063
Կշեռք
2064
Ո'ցակիր, Կարիճ
2065
Աղեղնավոր
2066
Այծեղջյուր
2067
Ջրհոս
2068
Ձուկ
2069
Խոյ
2070
Ցուլ
2071
Երկվորյակներ
2072
Խեցգետին
2073
Առյուծ
2074
Կույս
2075
Կշեռք
2076
Ո'ցակիր, Կարիճ
2077
Աղեղնավոր
2078
Այծեղջյուր
2079
Ջրհոս
2080
Ձուկ
2081
Խոյ
2082
Ցուլ
2083
Երկվորյակներ
2084
Խեցգետին
2085
Առյուծ
2086
Կույս
2087
Կշեռք
2088
Ո'ցակիր, Կարիճ
2089
Աղեղնավոր
2090
Այծեղջյուր
2091
Ջրհոս
2092
Ձուկ
2093
Խոյ
2094
Ցուլ
2095
Երկվորյակներ
2096
Խեցգետին
2097
Առյուծ
2098
Կույս
2099
Կշեռք
2100
Ո'ցակիր, Կարիճ
2101
Աղեղնավոր