mercredi 16 décembre 2015

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



1. Ուրուգվայ - 1965

2. Կիպրոս - 1975

3. Եւրոպական Միություն- 1987

4. Ռուսաստան - 1995

5. Կանադա - 1996

6. Լիբանան- 1997

7. Բելգիա - 1998

8. Փ'րանսիա - 1998

9. Հունաստան - 1999

10. Վատիկան - 2000

11. Իտալիա - 2000

12. Շվեյցարիա - 2003

13. Արգենտինա - 2004

14. Սլովակիա - 2004

15. Նիդերլանդներ - 2004

16. Վենեսուելա - 2005

17. Լեհաստան - 2005

18. Լիտվա - 2005

19. Չիլի - 2007

20. Շվեդիա - 2010

21. Բոլիվիա - 2014

22. Ավստրիա - 2015

23. Լյուքսեմբուրգ - 2015

24. Բրազիլիա - 2015



vendredi 11 décembre 2015

ԱՄՓՈՓՈՒՄ՝ ՀԱՅԵՐԵՆՈՎ


Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

Ե դար, ԵՂԻՇԵ

jeudi 10 décembre 2015

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ. ՍԱՀՄԱՆՔ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԵԱՆ. ՊՐԱԿ ԺԴ

Եւ ահա, քանի որ մեր նախորդ զրույցներում խոսելով թվական պատճառների մասին,

ասեցինք թե ինչո՟ւ փիլիսոփայության սահմանումներն ընդամենը վեցն են, պետք է գիտենալ նաեւ, որ թվերը երկու տեսակ են լինում, զույգ եւ կենտ: Զույգ թիվը այն է, որ կարող է բաժանվել երկու մասի, ինչպես չորսը, վեցը, ութը, տասը: Իսկ կենտ թիվն այն է, որ չի կարող երկու մասի բաժանվել, ինչպես երեքը, հինգը, յոթը, իննը: Զույգ եւ կենտ թվերի համար ընհանուր սկիզբ է հանդիսանում, մեկը, իսկ զույգ թվերի համար՝ երկուսը:

Բայց ոմանք կասկած են հայտնում, թե ինչո՟ւ երկուսը, թիվ լինելով, սկիզբ է հանդիսանում: Սրան մենք այսպիսի պատասխան ենք տալիս. երկուսը թիվ չէ, որովհետեւ ինքը թվի հատկություն չունի, որովհետեւ ամեն մի թիվ (իրենով) բազմապատկելիս ավելի մեծ թիվ է տալիս, քան գումարելիս, ինչպես ո'րինակ, երեք անգամ երեք ինն է, եւ երեքին գումարած երեք հավասար է վեցի: Ահա բազմապատկության ժամանակ ավելի մեծ թիվ ստացվեց՝ ինը, քան գումարման՝ վեց:

Իսկ երկուսն այդպես չէ, որովհետեւ (ինքն իրենով) բազմապատկելիս եւ գումարելիս նույն թիվն է տալիս չորսը, որովհետեւ երկու անգամ երկու հավասար է չորսի, եւ երկուսին գումարած երկու (նույնպես) չորս է: Այստեղից պարզ է, որ երկուսը ոչ թե թիվ է այլ միայն (զույգ) թվերի սկիզբ:

Սրանից հետո անհրաժեշտ է իմանալ, որ յոթ թիվը կուսական է կոչվում, ինչպես Աթենասը* եւ ժամանակը: Կուսական, որովհետեւ տասնյակի մեջ մտնող բոլոր թվերը կամ ծնում են որեւ է թիվ կամ էլ ծնվում են որեւէ թվից, իսկ յոթը ոչ ծնում է տասնյակի մեջ մտնող որեւէ թիվ, ոչ էլ ծնվում է նրանցից որեւէ մեկից: Ո'րինակ, երկուսը բազմապատկման միջոցով ծնում է չորսը, երեքը՝ ինը: Իսկ չորսը ծնվում է երկուսից եւ ծնում է ութը՝ կրկնապատկման դեպքում: Նույնպես եւ հինգը ծնում է տասը՝ կրկնապատկման դեպքում, իսկ վեցը ծնվում է երեքից՝ վերջինիս կրկնապատկումից: Մինչդեռ յոթը ոչ ծնում է, ոչ էլ ծնվում է տասնյակի մեջ մտնող որեւէ թվից :

Այսպես եւ Աթենասը կույս է կոչվում, որովհետեւ հեթանոսներն Աթենասի մասին ասում էին, թե նա ծնվեց Արամազդի գլխից**: Իսկ ժամանակը կուսական է կոչվում նրա համար, որ վեցամսյա եւ ութամսյա ծնված երեխաները չեն ապրում, իսկ յոթ ամսականները ապրում են:

Եւ դարձյալ, որովհետեւ երեխաները սովորաբար յոթ ամսական ժամանակ ատամ են հանում, իսկ յոթ տարեկան հասակում փոխում են:

Աստծո ո'գնությամբ ավարտեցինք եւ այս պրակը:

* Աթենաս (ավելի ճիշտ ձեւն է Աթենա, ինչպես եւ եղել է գրաբարում) - հին հունական դիցաբանության մեջ՝ գիտություննրի, արվեստների, հաղթական պատերազմների եւ խաղաղության ասվածուհի, Զեւսի դուստրը: Ըստ ավանդության, ''հավերժ կույս'' էր, ծնված անարատ ձեւով՝ իր հոր գլխից: Հայ դիցաբանության մեջ նույնացվում էր Նանեի հետ:

** Արամազդ - հին հայոց դիցաբանության գերագույն աստվածությունը, նույնացվում էր Ահուրամազդայի եւ Զեւսի հետ:

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՐԿԵՐ
''
Հայաստան'' հրատարակչություն, 1999

Աշխարհաբար թարգմ., եւ ծանոթագր. Սեն Արեւշատյանի

David Armenios, David l'Invincible,  Davit Nerginatsi, David de Nerken
Давид Анахт (Непобедимый)

Եռամեծ եւ Անհաղթ փիլիսոփա Դավիթ Հայ, V-VIդդ.

lundi 7 décembre 2015

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ. ՍԱՀՄԱՆՔ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԵԱՆ

...Իսկ մյուս պատճառը թիվն է, եւ ահա թե ինչու. որոշ թվեր կատարյալ են եւ որոշ թվեր անկատար են, որոշ թվեր էլ գերակատար են:

Կատարյալ է այն թիվը, որի մասերի գումարը հավասար է ամբողջի , ինչպես, աւրինակ, վեցը. որովհետեւ վեցի մասերը իրար գումարած հավասար են վեցի, որովհետեւ վեցի կեսը երեք է, մեկ երրորդը երկուս է եւ մեկ վեցերորդը մեկ է, որոնց գումարը հավասար է վեցի: Վեցը մեկ քառորդ չունի, որովհետեւ դրա համար անհրաժեշտ կլիներ միավորը բաժանել, որովհետեւ վեցի մեկ քառորդը մեկ եւ կես է: Իսկ թվաբանները միավորը չեն տրոհում եւ բաժանումը հասցնում են մինչեւ մեկը:

Իսկ գերակատար են այն թվերը, որոնց մասերի գումարը ամբողջից ավել է, ինչպես, աւրինակ, տասներկուսը, որովհետեւ (տասներկուսի) մասերի գումարը հավասար է տասնվեցի. որովհետեւ (տասներկուսի) կեսը վեց է, մեկ երրորդը չորս է, մեկ քառորդը երեք է, որ անում է տասներեք, եւ մեկ վեցերորդը երկուս է, մեկ տասներկուերորդը՝ մեկ, որոնց գումարը տասնվեց է: Իսկ անկատար են այն թվերը, որոնց մասերի գումարը ամբողջից պակաս է, ինչպես աւրինակ, ութը, որովհետեւ ութի մասերի գումարը հավասար է յոթի, որովհետեւ (ութի) կեսը չորս է, մեկ քառորդը երկուս է, եւ մեկ ութերորդը՝ մեկ, որոնց գումարը հավասար է յոթի:

Եւ քանի որ այդ այդպես է, եւ վեցը առաջին կատարյալ թիվն է, որովհետեւ նրանից առաջ գտնվող թվերից ոչ մեկը կատարյալ չէ, այդ իսկ պատճառով փիլիսոփայության սահմանումները վեցն են, որովհետեւ բոլոր արվեստների մայրը եւ պատճառը, որպես ամենակատարյալը, պետք է զարդարվի եւ ամենակատարյալ թվով:

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՐԿԵՐ
 ''Հայաստան'' հրատարակչություն, 1999

Աշխարհաբար թարգմ., առաջաբանը եւ ծանոթագր. Սեն Արեւշատյանի




David Armenios, David l'Invincible, Давид Анахт (Непобедимый)

Եռամեծ եւ Անհաղթ փիլիսոփա Դավիթ Հայ, V-VIդդ.

samedi 10 octobre 2015

ՈՍԿԵ ՀՐԱՇՔ ժողովածու

2015թ. հունվարին լույս է ընծայվել Շողեր Քոչարի «Ոսկե հրաշք» գրական-երաժշտական

ժողովածուն. ընդգրկում է մանկապատանեկան բանաստեղծություններ, ներբողներ, շարականներ, երգեր, հանելուկներ, ասքեր, պատումներ, որոնք նոր շունչ են հաղորդում հայ մանկապատանեկան գրականությանը, հեղինակային ստեղծագործության արվեստին: Այն ընթերցանության ձեռնարկ է ոչ միայն մանուկների, պատանիների, այլեւ մանկավարժների, ծնողների, երաժշտասերների համար:

Գրված է ժամանակակից հայերենով, բացառապես Մաշտոցյան 36 նշանագրերով:
Խմբագիր՝ Լիլիկ Քոչարյան
212 էջ: Տպաքանակը՝ 500:
«Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2015