Ոսկե հրաշք,
Ոսկե դուռ
Ու բանալի,
Ոսկե գաղտնիք՝
Ապագայի,
Անցյալի…
Ոսկե բարբառ,
Ոսկե պատգամ,
Ոսկե հունդ,
Արարչական
Անհուն մտքի
Ոսկե հուն…
Ոսկե քաղաք՝
Հավերժական,
Լուսասյուն,
Ոսկե կամուրջ՝
Ոսկեկամար,
Ոսկեսյուն…
ՇՈՂԵՐ ՔՈՉԱՐ, "ՈՍԿԵ ՀՐԱՇՔ" ԺՈՂՈՎԱԾՈՒ
"ՏԻԳՐԱՆ ՄԵԾ" ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, 2015
Aucun commentaire:
Enregistrer un commentaire