Իմանալով այն, ինչ սովորաբար պետք է ասել գլուխների վերաբերյալ, եկեք նույն գլուխների հարցը քննենք (Պորփյուրի) ներկա աշխատության կապակցությամբ: Եւ առաջին հերթին ասենք նրա նպատակի մասին:
Պետք է գիտենալ, որ տվյալ երկի նպատակի վերաբերյալ կա եւ համաձայնություն, եւ տարաձայնություն: Համաձայնություն, որովհետեւ բոլորս ընդունում ենք, որ այն պատմում է հինգ ձայների (հնչումների) մասին՝ սեռի, տեսակի, (տեսակային) տարբերության, սեփական եւ պատահական հատկանիշների մասին, ինչպես ինքը (Պորփյուրը) հայտնում է այդ մասին աշխատության սկզբսւմ: Իսկ տարաձայնությունը նույն աշխատության նպատակի վերաբերյալ կայանում է նրանում, որ ոմանք ասում են, թե նա հենց այդ հինգ ձայների համար է ցույց տալիս՝ ինչ օգուտ կա նրանցից, եւ ոչ թե ցուցադրելու նրանց օգտակարությունը այլ իրերի (ճանաչման) համար: Ոմանք էլ ասում են, թե նա զբաղվում է դրանց քննարկումով Արիստոտելի ''Կատեգորիաների'' համար, որովհետեւ Արիստոտելի ''Կատեգորիաները'' ուսուցանում են բոլոր գոյերի մասին, որոնց (ըմբռնման) համար աւգտակար են այս հինգ ձայները, քանի որ նրանք բացահայտվում են այս ձայների միջոցով, որի պատճառով էլ նա զբաղվում է դրանցով: Այլ մարդիկ էլ ասում են, թե նա զբաղվում է դրանցով այն բանի համար, որ հինգ ձայները մեզ պետք են ողջ փիլիսոփայության (ըմբռնման) համար: Որովհետեւ ինչպես քերականները խմբավորել են բոլոր բառերը խոսքի ութ մասերի մեջ, իսկ ճարտասանները պետության ղեկավարման ամբողջ արվեստը հանգեցրել են տասնչորս դրույթների, եւ ինչպես Արիստոտելը բոլոր գոյերը հանգեցրել է տասը կատեգորիաների, այնպես էլ ամեն մի փիլիսոփայական արտահայտություն հանգեցնում է այս հինգ ձայն-տերմինների, որովհետեւ յուրաքանչյուր փիլիսոփայական ձայն-արտահնչում կամ սեռ է, կամ տեսակ, կամ տարբերություն, կամ սեփական հատկանիշ, կամ պատահական հատկանիշ: Եւ ինչու այս ձայները ընդամենը հինգ հատ են՝ երեւում է բաժանումից, որը կատարվում է հետեւյալ կերպ:
Հնչումը (կամ ձայնը) լինում են երկու տեսակի՝ հոդավոր կամ անհոդ: Հոդավոր ինչպես մարդկային խոսքը, կամ անհոդ՝ ինչպես անասունի ձայնը, կամ էլ անշունչ առարկաների կողմից արձակվող հնչյունները: Եւ այդ երկու տեսակներից յուրաքանչյուրը նույնպես կրկնակի է՝ կամ նշանական, կամ աննշանական: Հոդավոր եւ նշանական, ինչպես աւրինակ, արծիվ եւ եղջերու (բառերը), որովհետեւ նրանք բաղկացած են վանկերից եւ նշանակում են արծիվ եւ եղջերու: Իսկ հոդավոր եւ աննշանական (ձայնը), աւրինակ, ձիակապիկ եւ եղջերվաքաղ (բառերն են), որովհետեւ այս բառերը հոդավոր են, բայց ոչինչ չեն նշանակում: Իսկ անհոդ եւ նշանական, ինչպես շան հաչոցը, որովհետեւ թեպետեւ անհոդ է, բայց նշանակում է, որ մարդ կամ գազան է գալիս: Իսկ անհոդ եւ աննշական, ինչպես (բախվող) քարի կամ փայտի հնչումը:
Արդ, իմանալով, որ այդ այդպես է, փիլիսոփաները չեն զբաղվում ոչ անհոդ, ոչ էլ հոդավոր ու նշանակություն չունեցող ձայնով, ինչպես այդ անում են քերականները, այլ հոդավոր ու նշանակություն ունեցող ձայնով:
Իսկ հոդավոր եւ նշանական ձայնը լինում է երկակի՝ ընդհանուր կամ մասնավոր: Մասնավոր, ինչպես Սոկրատը, ընդհանուր որպես մարդը, ձին, արծիվը: Սակայն, (փիլիսոփան) չի զբաղվում մասնավոր ձայներով, որովհետեւ նրանք անորոշ եւ անսահման են, այլ քննում է ընդհանուր ձայները : Եւ այս հոդավոր, նշանական եւ ընդհանուր ձայները նույնպես երկակի են լինում, էական (եղուտ) եւ ոչ էական (մակեղուտ): Եւ ոչ էական է կոչվում ամեն մի պատահական հատկանիշ, որի լինելը կախված է (գոյի) էությունից: Եւ սրանցից յուրաքանչյուրը երկակի է լինում: Որովհետեւ ոչ էական (հատկանիշը) հանդես է գալիս երկակի. նա հատուկ է լինում կամ մեկ իրի բնությանը, կամ շատերի: Եթե նա հատուկ է շատ իրերի բնությանը, ապա լինում է պատահական հատկանիշ, որը (նույնպես) լինում է երկակի՝ անջատական եւ անանջատ: Անջատական, ինչպես աւրինակ, նստել, աշխատել: Եւ անանջատ, ինչպես, արծվաքիթ, պնչատ, որը հատուկ է բազում (էակների) բնությանը: Իսկ եթե այն հատուկ է լինում մեկ (էակի) բնությանը, ապա դառնում է սեփական հատկանիշ, որը ոչ էական է. աւրինակ, երբ մենք ասում ենք մարդու մասին, որ նրան հատուկ է ծիծաղելը:
Էական հատկանիշների մասին նույնպես ասվում է, որ այն երկակի է, որովհետեւ հատուկ է կամ մեկ (գոյի) բնությանը, կամ շատերի: Եթե նա հատուկ է կամ մեկ (գոյի) բնությանը, կամ շատերի: Եթե նա հատուկ է շատ (գոյերի) բնությանը, ապա արտահայտվում է (ի պատասխան) ի՟նչ է գոյը (հարցի) եւ հանդես է գալիս որպես սեռ, որովհետեւ հարցնելով՝ ինչ է մարդը, մենք պատասխանում ենք՝ կենդանի էակ, որը հատուկ է շատ (արարածների) բնությանը: Կամ նա արտահայտվում է (ի պատասխան) ինչպիսի՟ն է գոյը (հարցի) եւ հանդես է գալիս որպես տարբերություն, որովհետեւ երբ մենք հարցնում ենք, թե ինչպիսի՟ն է մարդու էությունը, ի պատասխան ասում ենք (նրա տեսակային) տարբերության մասին, որ նա բանական (էակ) է, իսկ դա հատուկ է բազում (արարածների) բնությանը: Եւ կամ նա արտահայտվում է դարձյալ (ի պատասխան) ի՟նչ է գոյը (հարցի) եւ հանդես է գալիս որպես տեսակ, որովհետեւ երբ մենք հարցնում ենք, թե ի՟նչ է Սոկրատը, պատասխանում ենք, թե մարդ է, այսինքն նշում ենք տեսակը, որը հատուկ է (արարածների) մեկ (տարատեսակի) բնությանը, որովհետեւ միայն մարդն է կոչվում մարդ: Եւ կամ արտահայտվում է (ի պատասխան) ինչպիսի՟ն է գոյը (հարցի) եւ հանդես է գալիս որպես էական (էութենական, սուբստանցիալ) սեփական հատկանիշ. աւրինակ, երբ մենք հարց ենք տալիս, թե ինչպիսին է մարդու էությունը, ի պատասխան ասում ենք, թե (մարդը) մտածելու եւ գիտություն ընկալելու ընդունակ (արարած է), որը մարդու սեփական հատկանիշն է:
Արդ, քանի որ, ինչպես ցույց տվեցինք բաժանման միջոցով, կամ հինգ ձայն, այսինքն սեռ, տեսակ, տարբերություն սեփական եւ պատահական հատկանիշ, հինգ են նաեւ ստորոգման եղանակները, որոնք հանդես են գալիս այս ձայներից հետո (ի պատասխան հետեւյալ հարցերի)՝ գոյություն ունի՟ գոյը, ի՟նչ է գոյը, ինչպիսի՟ն է գոյը, ինչի՟ համար գոյություն ունի (գոյը) եւ ինչպիսի՟ ձեւով (գոյը) ունի (ինչ-որ) հատկանիշներ: Եւ ահա, սեռն ու տեսակը ստորոգվում են ի պատասխան ի՟նչ է գոյը (հարցի), իսկ տարբերությունը եւ սուբստանցիալ սեփական հատկանիշը՝ իպատասխանինչպիսի՟ն է գոյը: Իսկ ոչ սուբստանցիալ (ոչ էական) սեփական հատկանիշը եւ չանջատվող պատահական հատկանիշը՝ ի պատասխան ինչի՟ համար գոյություն ունի (գոյը) (հարցի):
Եւ պետք է գիտենալ, թե ի՟նչ է եղուտը՝ սուբստանցիալ հատկանիշը եւ ի՟նչ է մակեղուտը՝ ոչ սուբստանցիալ հատկանիշը: Սուբստանցիալ հատկանիշն այն է , որի առկայությունը գոյացնում է, իսկ բացակայությունը վերացնում (գոյը), ինչպես, աւրինակ, բանականը: Իսկ ոչ սուբստանցիալ հատկանիշն այն է, որի բացակայությունը չի վերացնում, իսկ առկայությունը չի գոյացնում (գոյը), ինչպես, աւրինակ, սեւը, սպիտակը:
Սրանով, աստծո աւգնությամբ ավարտեցինք այս (երկրորդ) պրակը:
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՐԿԵՐ
''Հայաստան'' հրատարակչություն, 1999
Աշխարհաբար թարգմ., եւ ծանոթագր. Սեն Արեւշատյանի
Եռամեծ եւ Անհաղթ փիլիսոփա Դավիթ Հայ, V-VIդդ.
David Armenios, David l'Invincible, Давид Анахт (Непобедимый)

Aucun commentaire:
Enregistrer un commentaire