jeudi 23 septembre 2021

«ԳԻՐ ԴԱՐԵՐԻ». նոր ժողովածու


 Լավ գիրքը կյանքի ամենաթանկարժեք գանձերից մեկն է: /Ս.Սմայլս/

Սիրով հայտնում ենք, որ լույս է տեսել Շողեր Քոչարի «Գիր դարերի» ժողովածուն, որը նվիրված է Մեսրոպ Մաշտոցին, Հայոց Այբուբենին, Մեծ Եղեռնի սրբադասված նահատակներին:
Ժողովածուն ընդգրկում է հեղինակի իմաստասիրական ստեղծագործությունները, թարգմանություններ գրաբարից, գիտական ուսումնասիրություններ, հոդվածներ, տաղերի նոտագրություններ:
Գրքում բանաստեղծորեն եւ գիտականորեն ապացուցվում է Հայոց Այբուբենի 36 նշանագրերով գրելու, ստեղծագործելու անհրաժեշտությունը:
Շնորհակալություն գրքի խմբագիրներ Լուսինե Ասպոյանին, Էլյա Սարիբեկյանին, սրբագրիչ Լիլիկ Քոչարյանին, «Տիգրան Մեծ» հրատարակչությանը:
«Գիր դարերի» ժողովածուն շուտով հասանելի կդառնա մի շարք գրադարաններում եւ գրատներում

Aucun commentaire:

Enregistrer un commentaire