jeudi 23 septembre 2021

«ԳԻՐ ԴԱՐԵՐԻ». նոր ժողովածու


 Լավ գիրքը կյանքի ամենաթանկարժեք գանձերից մեկն է: /Ս.Սմայլս/

Սիրով հայտնում ենք, որ լույս է տեսել Շողեր Քոչարի «Գիր դարերի» ժողովածուն, որը նվիրված է Մեսրոպ Մաշտոցին, Հայոց Այբուբենին, Մեծ Եղեռնի սրբադասված նահատակներին:
Ժողովածուն ընդգրկում է հեղինակի իմաստասիրական ստեղծագործությունները, թարգմանություններ գրաբարից, գիտական ուսումնասիրություններ, հոդվածներ, տաղերի նոտագրություններ:
Գրքում բանաստեղծորեն եւ գիտականորեն ապացուցվում է Հայոց Այբուբենի 36 նշանագրերով գրելու, ստեղծագործելու անհրաժեշտությունը:
Շնորհակալություն գրքի խմբագիրներ Լուսինե Ասպոյանին, Էլյա Սարիբեկյանին, սրբագրիչ Լիլիկ Քոչարյանին, «Տիգրան Մեծ» հրատարակչությանը:
«Գիր դարերի» ժողովածուն շուտով հասանելի կդառնա մի շարք գրադարաններում եւ գրատներում

samedi 7 août 2021

Գույներով հոգուս երգի


Վրձինը՝
որպես մտքիս նժույգ,
փայտը՝
որպես մասունք խաչափայտի,
հավերժագրում եմ ճշմարտությունն
արարչական,
գույներով հոգուս երգի...
«Ինչ-որ հանճարեղ համադրությամբ» շարքից
«Գիր դարերի»ժողովածու

jeudi 13 mai 2021

Արդարությունը եւ ճշմարտությունը կենսական արժեքներ են

1921 թ.-ի հուլիսի 4-ին ՌԿբԿ Կովկասյան բյուրոյի ժողովի նիստում որոշվեց Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին: 1921թ.-ի հուլիսի 5-ին ՌԿբԿ Կովկասյան բյուրոն, Ստալինի ներկայությամբ, ընդունեց ապո'րինի որոշում, որով Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: Հուլիսի 4-ին նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տոնը. պատահականություններ չեն լինում. Արցախի միացումը Հայաստանին, Արցախյան գոյամարտը ուղղակիորեն կապված է ԱՄՆ ապագա գոյության հետ: Հ.Գ. Հասկացողը հասկացավ: Շողեր Քոչար. 13.05.2021

/Քարտեզը վերցված է համացանցից/



mardi 4 mai 2021

ԺԱՄԱՆԱԿ ԵՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ


Ժամանակը հաստատուն հավերժության շարժական պատկերն է:
Պլատոն
Le Temps est l'image mobile de l'éternité immobile.
Platon
Լուսանկարը՝ 27.04.2021. քաղաք Ապարան

jeudi 22 avril 2021

Հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի՝ Սրբադասված նահատակների հիշատակին


 

1896-1923 թվականներին Հայոց լեռնաշխարհի բնիկ ժողովուրդների, մասնավորապես Հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի՝ Սրբադասված նահատակների հիշատակին

ԴԱՐԵՐ

ԴԱՐԵՐ
Շողեր Քոչար
փայտ, ներկեր