mardi 20 février 2018

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Մանո՛ւկ Հացեկացի,
Երկնային այցելու,
Սիրո ու հավատքի սերմնացան,
Րաբունական փարոս
Ոսկեդարի,
Պսակ՝ ապագայից մինչեւ անցյալ…

Մանո՛ւկ Հացեկացի,
Անհունից ծովացած,
Շնորհների աղբյուր
Տերունական,
Ոգեղենի ասպետ, հոգեւորի հովիվ,
Ցորյանի հասկ՝ անմահ, հավերժական…

Շողեր Քոչար
ՈՍԿԵ ՀՐԱՇՔ ժողովածու

Aucun commentaire:

Enregistrer un commentaire