samedi 16 juin 2018

ՈՍԿԵ ՀՐԱՇՔ ԺՈՂՈՎԱԾՈՒ

ՈՍԿԵ ՀՐԱՇՔ ժողովածուն կարող եք ձեռք բերել ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ գրատնից` Վաղարշապատ, եւ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ գրատնից:


dimanche 25 février 2018

mardi 20 février 2018

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Մանո՛ւկ Հացեկացի,
Երկնային այցելու,
Սիրո ու հավատքի սերմնացան,
Րաբունական փարոս
Ոսկեդարի,
Պսակ՝ ապագայից մինչեւ անցյալ…

Մանո՛ւկ Հացեկացի,
Անհունից ծովացած,
Շնորհների աղբյուր
Տերունական,
Ոգեղենի ասպետ, հոգեւորի հովիվ,
Ցորյանի հասկ՝ անմահ, հավերժական…

Շողեր Քոչար
ՈՍԿԵ ՀՐԱՇՔ ժողովածու

ՇՈՂԱԿԱԹ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

20.02.2018

dimanche 11 février 2018

ՆԱՎԱՊԵՏԸ ՀԱՆՈՒՆ ՄԵԿԻ

Նավապետը հանուն Մեկի

Գուցե թողնի ամենքին,

Նավապետ հանուն Մեկի,

Գուցե փրկի ամենքին,

Ո՛չ տգետն է սարսափելի,

Ո՛չ ովկիանոսն ամեհի,

Միեւնույն է, Նա իր նավը

Նավահանգիստ կտանի:


Շողեր Քոչար

Հիմն Հավերժության ժողովածու