Աղաւթք մեկնաւրեն միւռոնի սրբալոյս իւղի մասին
19
Քանզի աւրհնաբանեալ միւռոնն այս, որ մարգարեն կանխաւ գրեթէ աղերսով էր խնդրում որպես աչքի լոյս, ըստ քերականականկազմութեան եւ ըստ Հոմերական ստուգաբանութեան նշանակում է ինձ մայր․ այսինքն լուծոյթ՝ մեր բնութիւնը զաւրապէս դէպի իրեն ձգող, որ հրաշալի մի փոխակերպմամբ լոյսի աւազանով լոյծ ջրերը դարձնում է կայուն, հաստատուն, եւ կաթը մածնող մակարդի նման՝ իր բնութեանն է վերափոխում ցնորական վայրագութիւնն իմ եւ լուանում է մշտահոս աղբիւրներով։
Միւռոնը մէկ այլ բառի համեմատ նշանակում է մառնամուտ, որը նույն միւռոնն է, այսինքն մթին, խաւարոտ, ծածկեալ կամ անտեսանելի․ տարաւրինակ չէ այս յորջորջումն այլաբանական, քանզի արդարեւ իրին համապատասխան անունն է որոշւում, որովհետեւ անքննելի եւ խորն է այս խորհուրդը, քան ամենայն սրբութիւն սրբոց։
Որովհետեւ ոչ թէ ջրի պէս աղտն է լոանում կամ հացի բնոյթով սիրտն է հաստատում, այլ նոր յատկութեամբ՝ զգայարանների վրայ բովանդակ տեառնագրւում է տնաւրինապէս, սակայն իր վերանցական անհասութեան պատճառաւ անքնին անուն ունի։
Քանզի ինչպէս ասւում, Աստուած իսկապէս անմատոյց լոյսի մէջ է, իսկ իր անսահման փառաւորութեամբ մեր ըմբռնումից անդին, անզննելի եւ փակ է մնում մեր իմացական բոլոր ձեռնարկմանց համար, նոյնպէս եւ այս ծորումը լուսէ, ճարտարաբան որոշ լեզուներից մռայլ է կոչւում՝ իբր մի անուն յաւելադրական, քանզի երկրածին բնութիւնն ի զաւրու չէ գիտենալու բնոյթը նրա։
Եւ աստուածային երկու անուններն էլ՝ տիրապէս եւ ճոխութեամբ է իր վրայ կրում․ քանզի կոչումն անուան Բարձրեալի նմանակերպելով՝ կրկնակի է յարգւում իւղս այս նուիրեալ ամենաբուրեան ազնիւ կնդրկաւ․ վասն զի, ըստ Մովսեսի՝ Մեր Աստուածը սպառող հուր է, եւ դարձեալ՝ լոյս է, ըստ Յովհաննէսի, ուստի եւ Եսային է ճշմարտապէս ակնարկում սրա մասին, ասելով՝ Եղիցի լոյսն Իսրայելի ի հուր։

Aucun commentaire:
Enregistrer un commentaire