jeudi 2 novembre 2017

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ․ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ

Արարող Աստվածն ու հաստատող Տէրը Իր գործերի բերումով ունի նաեւ փառավոր եւ կենարար անվանումներ՝ ըստ Իր երախտիքի, այսպես՝ Բարերար, Ողորմած, Սուրբ, Երկայնամիտ, Ստույգ, Ճշմարիտ, Աներևույթ Զորություն: Այդ ըմբռնելի անվանումները աներեւույթ հոգեւոր զորքերին ու մարդկանց որդիներին խրատում ու առաջնորդում են ընտրելու սրբության լավ ու առաքինի գործերը:

Ովքեր փառավորյալ են՝ կարարեն կենարար արվեստներով, նրանց գործակից կլինի Աստված Իր շնորհներով: Այս դեպքում տվյալ արարածը կստանա իր Արարչի անվանումը:

Դրանով մեծարվելով՝ նա կմտնի Աստծո մարդասեր Որդու ժառանգությունից ներս եւ հավիտյան կվայելի անմահ արքայի անվախճան ու անսպառ երանությունների բարիքներից:

Մեսրոպ Մաշտոց