mercredi 21 septembre 2016

ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԸ

Վերածնված արդար երկիր Հայաստան,

Ողբերգության ճանապարհով դու անցար,

Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,

Որ հառնես դու, Մա՛յր հայրենիք հայության:


Փառք քեզ, միշտ փառք, արդար երկիր Հայաստան,

Աշխատասէր, արվեստագործ, շինարար,

Հայոց Ոգու կամքով հզոր, ստեղծարար՝

Դու ծաղկում ես, արարում ես ապագան:


Մարդկության մեծ տիեզերքում սրբազան

Դու շողում ես որպես Հայոց վեհ խորան,

Շնորհ ես սփռում կյանքի, սիրո, բարության,

Հայրենիքն ես աշխարհասփյուռ հայության:


Փառք քեզ, միշտ փառք, արդար երկիր Հայաստան,

Աշխատասէր, արվեստագործ, շինարար,

Հայոց Ոգու կամքով հզոր, ստեղծարար՝

Դու ծաղկում ես, արարում ես ապագան:


Հայրենի Սուրբ խոսքն է հնչում դարեդար,

Տալիս նոր ուժ ու սուրբ տենչեր միշտ արդար,

Ոսկեդարի փառքն է հավերժ նշողում,

Արագածի, Մասյաց ոգու Հայոց տուն:


Փառք քեզ, միշտ փառք, արդար երկիր Հայաստան,

Աշխատասէր, արվեստագործ, շինարար,

Հայոց Ոգու կամքով հզոր, ստեղծարար՝

Դու ծաղկում ես, արարում ես ապագան:


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԽՈՍՔ՝ ՍԱՐՄԵՆ, ՇՈՂԵՐ ՔՈՉԱՐ

ՈՍԿԵ ՀՐԱՇՔ ԺՈՂՈՎԱԾՈՒ